Երևան, 27.Նոյեմբեր.2024, 00:00 |
Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է... Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավա... Բնակարան, 53 մլն փոխառություն, 14 մլն եկամուտ... ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հաս... Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անա... Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազա... Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքա... Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամ... Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչպես կատարել փո... ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգ... Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ն... Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակ... Անահիտ Ավանեսյանը Վիեննայում է Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում... Սպիտակի ոլորաններում ձյան տեղումներ են Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերա... Երևանում առաջին ձյուն է տեղում (տեսանյութ) Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում ԱՄՆ-ում դեմ են 2034 թվականի ԱԱ-ն Սաուդյան Արա... Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կ... Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ո... Ձնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մ... Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ...

Ինչո՞ւ Ալիևը համաձայնեց գերիների անհամաչափ փոխանակման

Բաքվի բանտերում երկար ժամանակ տառապող երեսուներկու հայ ռազմագերիները վերջապես ազատ արձակվեցին և վերադարձան իրենց երջանիկ ընտանիքների գիրկը։ Ես կվերլուծեմ նրանց ազատման նախապատմությունն ու հանգամանքները՝ մատնանշելով, թե ինչու Հայաստանը պետք է շատ ավելի լավ գործարք կնքեր։

1) 2020 թվականի պատերազմի ավարտի համաձայնագիրը, որը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ներառում էր մի դրույթ, որը պարտավորեցնում էր «իրականացնել ռազմագերիների և այլ պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում»։ Փաշինյանի սխալն այն էր, որ այս դրույթի կատարման համար վերջնաժամկետ չսահմանվեց՝ դրանով իսկ թույլ տալով Ադրբեջանին հայ գերիներին պահել այնքան ժամանակ, որքան նա ցանկանում է։

2) Փաշինյանի երկրորդ սխալն այն էր, որ 2020 թվականի պատերազմի ավարտից անմիջապես հետո Հայաստանն ազատ արձակեց բոլոր ադրբեջանցի գերիներին, իսկ Ադրբեջանը` հայ գերիներից միայն մի քանիսին։ Տեղի չունեցավ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակում:

3) Թեև 2020 թվականի համաձայնագրով որևէ նախապայման չէր դրվում հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման համար, Փաշինյանը թույլ տվեց իր երրորդ սխալը՝ Ադրբեջանին հանձնելով Ադրբեջանի կողմից բռնագրավված Արցախում հայկական ականների տեղադրման քարտեզները՝ Ադրբեջանի կողմից ևս մի քանի հայ գերիների ազատ արձակման դիմաց։ Ալիևն կարևոր դաս քաղեց, որ կարող է ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից հայ գերիների դանդաղ և աստիճանական ազատ արձակմամբ։ Այլ կերպ ասած, Ալիևը պարզեց, որ հայ բանտարկյալներն իր համար ավելի արժեքավոր են, եթե նրանց պահի Բաքվի բանտում, և ժամանակ առ ժամանակ մի քանիսին ազատ արձակի՝ Հայաստանից հավելյալ զիջումների դիմաց:

4) Փաշինյանի հարատև մտասևեռումը Ադրբեջանի հետ անհարկի «Խաղաղության պայմանագիր» կնքելու նկատմամբ ևս մեկ հնարավորություն է ընձեռում Ալիևին Հայաստանից հավելյալ զիջումներ կորզելու, այդ թվում՝ սահմանի կարգավորման բանակցությունների ընթացքում հայկական տարածքների նորանոր պահանջներ, ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի ներսում իրենց նախկինում բնակեցված գյուղերը, և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ընդունումը, որն Արևելյան Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ՝ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհի փոխարեն, ինչպես նշված է 2020 թ. համաձայնագրում։

5) Փաշինյանը պետք է հրաժարվեր Ադրբեջանի հետ բոլոր հանդիպումներից ու բանակցություններից՝ մինչև նրա զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ներսում գրավյալ տարածքներից և բոլոր հայ ռազմագերիների վերադարձը։

6) Ադրբեջանը համաձայնեց երկու ադրբեջանցի զինվորներին փոխանակել 32 հայ ռազմագերիների հետ, քանի որ Հայաստանը հանեց իր թեկնածությունը և չեղարկեց իր վետոն Ադրբեջանի վրա, որը հաջորդ տարի Բաքվում կհյուրընկալի կլիմայի փոփոխության միջազգային հեղինակավոր համաժողովը (COP29): Սա է միակ պատճառը, որ Ալիևը համաձայնել է իրականացնել գերիների նման անհամաչափ փոխանակում։ Հրապարակայնորեն նշված մյուս պատճառներից ոչ մեկը ճիշտ չէ։ Հակառակ անհիմն շահարկումների՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը որևէ դեր չեն խաղացել այս գերիների փոխանակման կազմակերպման գործում։ Ալիևի մեծ ցանկությունն էր օգտագործել համաժողովը որպես միջոց՝ ցույց տալու Բաքուն որպես միջազգային նշանակալի մայրաքաղաք՝ ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումներից և ռազմական հանցագործություններից: Ալիևը մեծ ջանքեր է գործադրել Բաքվում այլ խոշոր իրադարձություններ անցկացնելու համար, ինչպիսիք են «Ֆորմուլա 1» մրցաշարը, «Չմիավորված երկրների շարժման» գագաթնաժողովը, «Եվրատեսիլը», «Եվրոպական խաղերը» և այլն:

7) Հաշվի առնելով Ալիևի բուռն ցանկությունը Բաքվում կլիմայի գագաթնաժողովն ամեն գնով անցկացնելու վերաբերյալ, Հայաստանը պետք է ձգտեր բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակմանը, այլ ոչ թե միայն նրանցից 32-ին: Բացի այդ, Փաշինյանը պետք է պահանջեր ազատ արձակել 2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից գերեվարված և բանտարկված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին։

8) Միևնույն ժամանակ Հայաստանում տառապում են ավելի քան 100 հազար տարագիր արցախահայեր՝ զրկված ամենաառաջնային անհրաժեշտություններից՝ բնակարանից, սննդից և դեղորայքից։ Արցախահայերը թողել են իրենց ողջ ունեցվածքն Արցախում։ Հայաստանի կառավարությունը պետք է հայց ներկայացնի Համաշխարհային դատարան՝ պահանջելով Ադրբեջանից փոխհատուցում վճարել արցախահայերի բռնագրավված ունեցվածքի համար։

9) Վերոհիշյալ հարցերը լուրջ հարցադրումներ են առաջացնում Փաշինյանի հասցեին նրա համախոհների կողմից հնչեցրած բարձր գովասանքի վերաբերյալ, որոնք հպարտանում են, որ նա մեծ հաջողություն է գրանցել 32 հայ գերիների ազատ արձակմամբ։ Նրանք չգիտեն, որ ավելի հմուտ հայ ղեկավարը կարող էր շատ ավելի զիջումներ ստանալ Ադրբեջանից, քան մի քանի հայ գերիների վերադարձը:

10) Փաշինյանի կողմնակիցները նաև հիացած են, որ տարբեր օտարերկրյա ղեկավարներ իրենց գոհունակությունն են հայտնել գերիների փոխանակման կապակցությամբ՝ հուսալով, որ դա երկու երկրներին կբերի «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը։ Փաշինյանի կողմնակիցները չեն հասկանում, որ «Խաղաղության պայմանագիրը» իրականում խաղաղություն չի բերի երկու երկրներին, քանի որ Ալիևն արդեն խախտել է 2020 թվականի համաձայնագրի պայմանների մեծ մասը։ Ինչպիսի՞ երաշխիքներ կարող է որևէ մեկը տալ, որ նա կհարգի ապագա պայմանավորվածությունները: Այս արտաքին ուժերը մտածում են միայն մեկ բանի մասին՝ իրենց շահերի, այլ ոչ թե Հայաստանի ազգային շահերի։ Նրանք գոհ են, որ Փաշինյանը բազմիցս զիջումներ է անում Ադրբեջանին, որպեսզի միջազգային հանրությունը օգուտ քաղի Ադրբեջանի նավթից ու գազից՝ անտեսելով հայկական շահերը և աչք փակելով Ալիևի կողմից սեփական ժողովրդի մարդու իրավունքների խախտումների վրա։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Այս թեմայով

Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է... Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավա... Բնակարան, 53 մլն փոխառություն, 14 մլն եկամուտ... ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հաս... Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անա... Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազա... Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքա... Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամ... Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչպես կատարել փո... ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգ... Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ն... Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակ... Անահիտ Ավանեսյանը Վիեննայում է Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում... Սպիտակի ոլորաններում ձյան տեղումներ են Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերա... Երևանում առաջին ձյուն է տեղում (տեսանյութ) Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում ԱՄՆ-ում դեմ են 2034 թվականի ԱԱ-ն Սաուդյան Արա... Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կ... Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ո... Ձնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մ... Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan