Սանկտ Պետերբուրգի կենտրոնում բնակելի շենք է փլուզվել (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում բնակելի շենք է փլուզվել։ Այդ մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Գորոխովայա 73 հասցեում գտնվող տունը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ փլուզվել է՝ վթարային լինելու հետևանքով։ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները տարհանել են բնակիչներին։
Նրանց խոսքով, դեկտեմբերի 19-ի ցերեկը, շենքի հիմնական կրող պատի փլուզումից հետո, գազի սպասարկման մասնագետները որոշակի ստուգումներ են իրականացրել։
«Մտածեցինք, թե երկրաշարժ է սկսվել»,-պատմել են շենքի բնակիչները՝ «Իզվեստիա»-ի թղթակվին։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են փլուզված շենքի փլատակների մաքրումն ու քաղաքացիների տարհանումը։ Տեղում աշխատում են 38 միավոր տեխնիկա և 145 անձնակազմ Արտակարգ իրավիճակների նախարարության և ԱԻՆ-ից։
Փրկարարները շների հետ զննում են Գորոխովայայում փլատակները։ Շենքի տարհանված բնակիչներին ուղարկել են հյուրանոցներ։
Բնակարանային կոմիտեի նախագահ Օլեգ Զոտովի խոսքով՝ շենքի փլուզումից տուժածներ չկան։