ՌԴ զորամիավորումները շարունակում են մնալ խաղաղության հիմնական երաշխավորները Ղարաբաղում․ Շոյգու
Ռուսաստանի զինվորականները շարունակում են խաղաղության պահպանման երաշխավորները լինել Ղարաբաղում։
Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստի-ի, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«ՌԴ զորամիավորումները շարունակում են մնալ խաղաղության հիմնական երաշխավորները Սիրիայում և Ղարաբաղում»,–ասել է նա,
Նա հանձնարարել է ռուսական զորամիավորումներին ապահովել խաղաղության և կայունության պահպանումը Սիրիայում և Ղարաբաղում փոփոխված իրավիճակում։