Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դոհայում հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ: Այս մասին հայտնել Է Իրանի ԱԳՆ-ն Telegram-ի իր ալիքում։
«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական իրավիճակը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին, ինչպես նաև Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները», - ասված է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ: