«Նրա հոգին հանգստացավ, մերը՝ ամեն անգամ փոթորկվելու է». Ավետ Բարսեղյանը՝ Արա Մարտիրոսյանի մասին
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է արխիվային տեսանյութ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբեն Ավոյանի հարսանիքից, որտեղ Արա Մարտիրոսյանը երգ էր նվիրել նորապսակներին, իսկ տեսանյութին կից Ավետ Բարսեղյանը գրել է. «Արայի հոգեհանգիստն է այսօր: Նրա հոգին հանգստացավ, մերը՝ ամեն անգամ փոթորկվելու է ու անհանգստանա: Նմանը չունեցող ձայնը ամեն անգամ լսելիս: Մեր լավ ընկեր ,երջանկահիշատակ երգչուհու՝Վարդուհու որդու ՝ Ռուբեն Ավոյանի հարսանիքին երգ էինք նվիրել ՝ ծնողների անունից»:
Նշենք, որ երեկ երգիչ Արա Մարտիրոսյանը հոգեհանգիստն էր: