Լևոն Արոնյանն աջակցել է Արաս Օզբիլիզին
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզին:
«Մենք այս պահին հնարավորություն ունենք ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրել մի մարդու, որը երկար տարիներ խաղացել է հավաքականում և ուժեղ թիմերում` իրեն դրսևորելով որպես պրոֆեսիոնալ մարզիկ: Հույս ունեմ, որ Արաս Օզբիլիզին կաջակցեն իր այս ճանապարհին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջում տարածած տեսանյութում ասել է Արոնյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին: Առաջադրված է երկու թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը: