ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածում պաղեստինցի երեխաների համար ապահով տեղ չկա
Գազայի հատվածի հիվանդանոցներն անվտանգ չեն երեխաների և նրանց ընտանիքների համար, ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը, հայտնում է CNN-ը։
«Վերջին 48 ժամվա ընթացքում լիարժեք գործող միակ խոշորագույն հիվանդանոցը երկու անգամ կրակի տակ է հայտնվել: Այս հիվանդանոցում՝ Ալ Նասերը Խան Յունիսում, ոչ միայն մեծ թվով երեխաներ են, որոնք արդեն իսկ լուրջ վնասվածքներ են ստացել իրենց տների վրա հարձակումների հետևանքով, այլ նաև հարյուրավոր կանայք և երեխաներ, ոորոնք անվտանգություն են փնտրում», - Ժնեւում ասել է Էլդերը վերջերս Գազայի հատված այցելությունից հետո:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 13-ամյա աղջիկ Դինա Աբու Մոհսենը սպանվել է Գազայի հարավում գտնվող Նասերի բժշկական համալիրի մի մասի մեջ ընկած արկի հետևանքով:
«Իսկ ո՞ւր պետք է գնան երեխաներն ու նրանց ընտանիքները։ Հիվանդանոցներն անվտանգ չեն: Ապաստաններն անվտանգ չեն: Եվ հաստատ անվտանգ չէ այսպես կոչված «անվտանգ» տարածքներում», - ասել է Էլդերը:
Առանց ջրի, սանիտարական և բնակարանային պայմանների, այս, այսպես կոչված, անվտանգ գոտիները դարձել են հիվանդության գոտիներ, ասել է նա։ Նա զգուշացրել է, որ եթե այս սցենարը շարունակվի, «հիվանդության պատճառով մանկական մահացությունը կարող է գերազանցել ռմբակոծության պատճառով մանկական մահացությունը»: