Երևան, 27.Նոյեմբեր.2024, 00:00 |
Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է... Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավա... Բնակարան, 53 մլն փոխառություն, 14 մլն եկամուտ... ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հաս... Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անա... Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազա... Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքա... Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամ... Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչպես կատարել փո... ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգ... Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ն... Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակ... Անահիտ Ավանեսյանը Վիեննայում է Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում... Սպիտակի ոլորաններում ձյան տեղումներ են Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերա... Երևանում առաջին ձյուն է տեղում (տեսանյութ) Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում ԱՄՆ-ում դեմ են 2034 թվականի ԱԱ-ն Սաուդյան Արա... Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կ... Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ո... Ձնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մ... Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ... ՔՊ-ն թմրանյութի թեստի վերաբերյալ աղմկահարույց...

Մենք հասկանում էինք, որ ՀՀ-ի լուծարման խնդիր է դրված. զրո արձագանք ՀԱՊԿ-ից, և զրո արձագանք ՌԴ-ից. Փաշինյան

«Իր վերջին ասուլիսում Պուտինն ասում է, թե այդ Հայաստանն է, որ հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից, Դուք հայտարարեցիք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Ընդ որում, անակնկալ, Ռուսաստանին տեղյակ չպահելով այդ մասին». Հանրային Հ/Ը եթերում, պատասխանելով այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Նախ` այդ թեման քննարկվել է շատ, առնվազն 2022 թվականի սեպտեմբերից հետո: Բայց եկեք պրոցեսներն իրոք գույքագրենք, փաստացի գույքագրենք: Երբ 2020 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, այդ հայտարարությունները հրապարակային են, այդ հայտարարություններն այսօր էլ կան սոցիալական ցանցերում, եթե չեմ սխալվում վիդեո տարբերակով, ես այդ հայտարարությունների մասին, որ Ռուսաստանի Դաշնությունն այդպիսի հայտարարություն է պատրաստվում անել, իմացել եմ մամուլից: Սա 2020 թվականի նոյեմբերը և դեկտեմբերն են:

Եվ այդ հայտարարությունն, իմ ընկալմամբ, հակասել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Հաջորդը, 2021 թվականին տեղի են ունեցել Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք, մենք բնականաբար այդ հարցով դիմել ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և Ռուսաստանի Դաշնությանը, ընդ որում, և ՀԱՊԿ-ի հետ առանձին, և Ռուսաստանի հետ ունենք այլ իրավապայմանագրային բազա: Տեղի է ունեցել զրո արձագանք:

Ընդ որում, ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել էլի Սոթք-Խոզնավարի դեպքերի վրա։ Ես այդ ժամանակ հրաժարական եմ տվել, Ազգային ժողովը լուծարվել է, և հունիսի 20-ին նշանակվել են ընտրություններ, այսինքն` իմ հրաժարականը եթե չեմ սխալվում ուժի մեջ է մտել մայիսի 10-ին կամ 11-ին։ Դրանից հետո, կամ այդ օրերին Հայաստան է այցելել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, Երևանից մեկնել է Բաքու, Բաքվից մեկնել է Մոսկվա։ Ուղղակի ժամանակագրությունն եմ ասում` ոչ մի բան նկատի չունենալով։ Եվ տեղի է ունեցել Սոթք-Խոզնավարը։ Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանի կառավարությունն ասենք այլ ռեակցիա կտար, ինչի բերումով Հայաստանում ընտրություններ տեղի չէին ունենա, ինչը փաստացի կնշանակեր Հայաստանի Հանրապետության լուծարում։

Մենք հասկանում ենք չէ՞ դրա քաղաքական հետևանքները։ Այն ժամանակ մեզ շատ մեղադրեցին, թե մենք այն չենք անում, այն չենք անում, բայց մենք հասկանում էինք, որ Հայաստանի Հանրապետության լուծարման խնդիր է դրված։ Զրո արձագանք ՀԱՊԿ-ից և զրո արձագանք Ռուսաստանից։ Ընդ որում, այն ժամանակ էլ մեր ընդդիմությունն ասում էր` լավ չեք դիմել, այս հոդվածի փոխարեն դիմել են ուրիշ հոդվածով, դրա համար էլ ռեակցիա չի եղել։

Եվ կա ուրիշ մեղադրանք, թե Հայաստանի բանակը չի կռվել, ինչի՞ պիտի ՀԱՊԿ-ը կռվի։ Դրանից հետո տեղի ունեցան 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Այդ ժամանակ Հայաստանի բանակը կռվեց։ Էլի զրո արձագանք ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի կողմից, որից հետո 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հռչակագիր ստորագրվեց, որն ասում էր հետևյալը. Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները բարձրացվում են ստրատեգիական մակարդակի` միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչելու հիման վրա։ Ընդ որում, կողմերը պարտավորվում են չկատարել այնպիսի գործողություններ, որոնք մյուս կողմի մեկնաբանությամբ հակասում են իրենց ազգային շահերին։ Դրանից հետո տեղի են ունենում Փառուխի իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում։ Զրո արձագանք ռուս խաղաղապահների կողմից։ Որից հետո` 2022 թվականին, իմիջիայլոց, հետևյալն է տեղի ունենում, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Խովաևն է գալիս տարածաշրջան` առաջարկներով։ Եվ այդ առաջարկների մեջ հետևյալն է` եկեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգենք։ Մենք ասում ենք` համաձայն ենք։ Խովաևը մեզ է հանձնում այդ փաստաթուղթն օգոստոսին և գնում Բաքվում է հանձնում այդ փաստաթուղթը։

Հաջորդ անգամ Խովաևը գալիս է տարածաշրջան 2022 թվականի սեպտեմբերի 11-ին, կամ 12-ին: Սկզբից գնում է Բաքու: Իմիջիայլոց, մենք ասում ենք, որ համաձայն ենք: Ի հեճուկս այս նախընթաց իրադարձությունների՝ եթե այսպիսի առաջարկություն է բերվում՝ մենք համաձայն ենք այս առաջարկությանը: Ադրբեջանը մերժում է այդ առաջարկությունը: Սա ոչ պաշտոնապես, և պաշտոնապես պատասխան ստանալու համար Խովաևը տարածաշրջան է գալիս 2022 թվականի սեպտեմբերի 11-ին, թե 12-ին: Սկզբից Բաքու է գնում և հետո գալիս է Երևան: Այսինքն, երբ Խովաևը ժամանում է Հայաստանի Հանրապետություն` տեղի է ունենում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա: Նորից զրո արձագանք Ռուսաստանի կողմից` ի հեճուկս մեր պաշտոնական դիմումների, և զրո արձագանք ՀԱՊԿ-ի կողմից: Ընդ որում՝ զրո արձագանք ասելով ես նկատի չունեմ, որ արտգործնախարարության խոսնակը չի մեկնաբանել իրավիճակը, հասկանալի է չէ՞, որ ես արձագանք ասելով նկատի ունեմ պայմանագրերով նախատեսված անվտանգության ապահովման աջակցության հարցում արձագանք:

Եվ 2022թ. հոկտեմբերի 6-ին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա մենք արձանագրում ենք Ադրբեջանի հետ խաղաղության գնալու մեր պատրաստակամությունը: Եվ արձանագրում ենք այն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչ արձանագրել է Ռուսաստանն իր և Ադրբեջանի միջև, այսինքն՝ Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների վերահաստատում է տեղի ունեցել: Եվ դա միակ միջոցն էր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերահաստատելու: Պատճառահետևանքային կապերը ես կարողացա՞ նկարագրել: Այսինքն, ըստ էության, ի՞նչն էր ՀԱՊԿ-ի հետ կապված պրոբլեմը, պարզվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ կապված պրոբլեմն ինչի՞ մեջ էր, որովհետև իրենք ասում են՝ մենք գանք, դիտորդներ լինեն: Ասում ենք՝ դիտորդներ գան, ի՞նչ անեն: Պատասխանը չկա:

Եվ երկրորդը՝ մենք ասում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի պատասխանատվության գոտին ֆիքսեք: Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ անդամ է, չէ՞, Հայաստանի Հանրապետությունը նշանակում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտի է, ֆիքսեք, ո՞րն է այդ պատասխանատվության գոտին, որովհետև մենք ունենք իրավիճակ, երբ այդ պատասխանատվության գոտին խախտվել է, ընդ որում՝ այս ընկալումը մենք չենք առաջարկել: Մեր պայմանավորվածությունների հիմքում եղել է այն, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի Դաշնության համար: Մենք ասում ենք՝ կարմիր գիծը խախտվել է, իրենք ասում են՝ ոչ, ոնց որ թե կարմիր գիծը չի խախտվել: Ասում ենք՝ շատ լավ, այս թուղթը, այս գրիչը` գծեք ձեր ասած կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում: Ընդ որում՝ ասում ենք մեր մեկնաբանության հետ եթե համաձայն չեք, խնդիր չկա, դուք ձեր ձեռքով գծեք այդ կարմիր գիծը, հասկանանք՝ այդ կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում: Իրենք ասում են՝ չենք կարող այդ կարմիր գիծը գծել: Նշանակում է` դուք Հայաստանում կարմիր գիծ չունեք, դուք Հայաստան գալիս եք ի՞նչ անեք»:

Այս թեմայով

Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է... Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավա... Բնակարան, 53 մլն փոխառություն, 14 մլն եկամուտ... ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հաս... Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անա... Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազա... Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքա... Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամ... Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչպես կատարել փո... ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգ... Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ն... Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակ... Անահիտ Ավանեսյանը Վիեննայում է Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում... Սպիտակի ոլորաններում ձյան տեղումներ են Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերա... Երևանում առաջին ձյուն է տեղում (տեսանյութ) Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում ԱՄՆ-ում դեմ են 2034 թվականի ԱԱ-ն Սաուդյան Արա... Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ կ... Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ո... Ձնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մ... Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ... ՔՊ-ն թմրանյութի թեստի վերաբերյալ աղմկահարույց...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan