Բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի ԼՂ խնդրի լուծումը․ Փաշինյան
Ճշմարտությունը ասելը նշանակում է իմանալ այն. ԼՂ խնդրի կարգավորման հարցում երբեք չի եղել տարբերակ, որ առաջարկի լուծում: Այս մասին Հանրային Հ/Ը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մադրիդյան սկզբունքներից ի վեր բոլոր տարբերակները, որ սեղանին եղել են, ենթադրել են ԼՂ խնդրի չլուծում, այսինքն` չի եղել մի թուղթ, որը ստորագրելուց հետո համարվեր, որ ԼՂ հարցը լուծվել է: Այդպիսի մի տարբերակ եղել է 1999 թ. որը ստորագրելու դեպքում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է, դա Մեղրիի և ԼՂ փոխանակումն էր, որ դրանով կարող էր ավարտվել, և որ հարցը փակվեց. այսինքն` Մեղրիի շրջանը հանձնվում էր Ադրբեջանին, ԼՂ-ը` Հայաստանին. դա միակ տարբերակն է եղել, որով կարելի էր արձանագրել, որ ԼՂ հարցը լուծվում է, մնացած որևէ տարբերակով ԼՂ հարցի լուծում չկա: Սա ինչ-որ առումով նաև հատուկ էր արված իմ ընկալմամբ, որ ԼՂ հարցը միշտ որպես մահակ հնարավոր լինի պահել ՀՀ գլխին, գուցե ոմանք մտածում էին` նաև Ադրբեջանի գլխին, բայց ես հիմա Հայաստանի մասին եմ խոսում և Հայաստանի մասին եմ ուզում խոսել»,- ասել է նա:
Փաշինյանի խոսքով` երբ դու ունես կանխատեսելիության միջավայր կամ հնարավորություն` պրոցեսը դարձնել կանխատեսելի, կարող ես քննարկել և որոշում կայացնել, երբ չգիտես կամ բացարձակ հնարավորություն չկա պրոցեսը դարձնել կանխատեսելի, այն դառնում է անհնար: