Մեկամյա երեխան անհայտ նյութով թունավորվել է ձյան մի քանի փաթիլ կուլ տալուց հետո
Սանկտ Պետերբուրգում մեկ տարեկան երեխան հոսպիտալացվել է ցերեկային զբոսանքից հետո։ Այս մասին հայտնում է 47.ru-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Շուվալով փողոցում։ Մոր խոսքով՝ ինքը երեխայի հետ գնացել է զբոսնելու, որտեղ աղջիկն ընկել է ձյան մեջ և պատահաբար մի քանի ձյան փաթիլներ է կերել։ Որոշ ժամանակ անց երեխան հիվանդացել է։
«Фонтанка»-ի հաղորդմամբ՝ զբոսանքից հետո աղջիկը շնչառական խնդիրներ է ունեցել։ Երեխան հոսպիտալացվել է երկկողմանի պնևմոթորաքսով և անհայտ նյութով թունավորումով։
Իրավիճակը ներկայացվել է իրավապահ մարմինների ուշադրությանը։ Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեի մարզային վարչությունը պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։
Հայտնի է, որ մայրը միայնակ է մեծացնում աղջկան, սակայն մինչ դեպքը ստուգումների պատճառներ չեն եղել, փոխանցում է Shantnews-ը։