Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Օղուզի (Վարդաշեն) շրջանում 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 20։24-ին։
Երկրաշարժի օջախը գտնվել է 25 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են որոշ բնակավայրերում։