Սելին Դիոնը ուրջ հիվանդ է․ նա այլևս չի կառավարում իր մկանները
Լեգենդար կանադացի երգչուհի Սելին Դիոնը, որը լուրջ հիվանդ է, այլևս չի կառավարում իր մկանները, հայտնել է աստղի ավագ քույրը՝ Կլոդետ Դիոնը, որը նրան խնամում է, գրում է Daily Mail-ը:
Կլոդետ Դիոնն ավելի վաղ ասել էր, որ երգչուհու հազվադեպ հանդիպող հիվանդությունը բուժող դեղամիջոցներ չկան: 55-ամյա Դիոնն անցած տարվա դեկտեմբերից դադար է վերցրել կարիերայում և զբաղվում է բուժմամբ:
Դիոնի մոտ ախտորոշված հիվանդությունը ստիպում է օրգանիզմին հարձակվել սեփական նյարդային բջիջների վրա և լուրջ ազդում շարժունակության վրա:
«Նա պայքարում է, բայց չի կառավարում իր մկանները... Մեր նպատակն ու երազանքն է, որ Սելինը բեմ վերադառնա: Ի՞նչ կարգավիճակով՝ չգիտեմ... Քանի որ այս հիվանդությունը հանդիպում է միլիոնից մեկի մոտ, գիտնականները դրա վերաբերյալ շատ հետազոտություններ չեն արել», - պատմել է աստղի քույրը:
Մկանային կոշտության համախտանիշը քիչ ուսումնասիրված խանգարում է, որը տարբեր իրավիճակներում, ներառյալ սթրեսը, առաջացնում է մկանների կոշտություն և սպազմ: Համախտանիշի պատճառները պարզ չեն։ Ջոնս Հոփքինսի համալսարանը նշում է, որ հիվանդությունը հանդիպում է մեկ միլիոնից մեկ կամ երկու մարդու մոտ: Բուժումը ներառում է սիմպտոմատիկ թերապիա և ֆիզիոթերապիա։