Հետախուզվում էր ուրիշի գույքին ապօրինի տիրանալու մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները դեկտեմբերի 18-ին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 41-ամյա Գառնիկ Վ.-ին: Նա հոկտեմբերի 2-ից ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ուրիշի գույքին ապօրինի տիրանալու մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: