Ֆրանսիային կոչ ենք անում Հայաստանին նոր պատերազմի չհրահրել. Էլնուր Մամեդով
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Ֆրանսիային կոչ է արել Հայաստանին նոր պատերազմի չդրդել Անդրկովկասում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարարը կարծիք է հայտնել, թե իբրև հայերը երկար տարիներ «օկուպացված են պահել ադրբեջանական տարածքները»։
«Ադրբեջանական հողերը երկար տարիներ ոչ միայն տուժել են հայկական օկուպացիայի ծանր հետևանքներից, այլև զանգվածաբար ականապատվել են: Այս տարվա սեպտեմբերին իրականացված տեղական հակաահաբեկչական միջոցառումներն ուղղված են եղել բացառապես անօրինական զինված անջատողական խմբավորումների դեմ…
Ֆրանսիան, որը Հայաստանին մատակարարում է պաշտպանական և հարձակողական զենքեր, չի նպաստում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Մենք կոչ ենք անում Ֆրանսիային զերծ մնալ ապակառուցողական գործողություններից և չհրահրել Հայաստանին նոր պատերազմի»,-նշել է ադրբեջանցի դիվանագետը։