Որպես անհետ կորած որոնվող օտարերկրացի 24-ամյա աղջիկը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 15-ին հաղորդվել էր 1999 թ. ծնված Խադիշատ Դիդգովայի անհետ կորելու մասին:
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի, Երևան քաղաքի վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 18-ին Խադիշատ Դիդգովան ներկայացել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: