Վերջին մեկ օրում գրանցվել է 23 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, ֆիզիկական ներգործության՝ 4, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, շորթման, համակարգչային հափշտակության, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրամիջոցի մաքսանենգության, ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու, ղեկավարելու և փողերի լվացման, ինքնավնասման, անառակաբարո արարք կատարելու, դատավորի, դատախազի, քննիչի և հետաքննության մարմնի ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և այլ հանցագործության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. 2 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: