Հայաստանը չի միացել «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ին. ԱԳՆ
Երեկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի անունից հայտարարություն էր տարածվել, ըստ որի՝ Հայաստանը միացել է «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ին։ Հետո, սակայն, այդ հայտարարությունը խմբագրվեց և Հայաստանի անունը ցանկից հեռացվեց։
Aysor.am-ը ՀՀ ԱԳՆ-ից մեկնաբանություն խնդրեց՝ ի վերջո, Հայաստանը միացե՞լ է այս ցուցակին, թե՞ ոչ։
«Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում՝ ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարությունների՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերին: Կոնկրետ ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել, ինչպես դա երևում է նաև ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից», - Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։