Բարսելոնայի նախագահը խոսել է Չավիի ապագայի մասին
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի ապագայի մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին կարող է հեռացնել զբաղեցրած պաշտոնից։
«Մենք լիովին վստահում ենք Չավիին»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Barça Universal-ը։
Ներկայում «Բարսելոնան» 35 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Թիմը առաջատար «Ժիրոնայից» հետ է մնում ինը միավորով: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կատալոնական ակումբը կհանդիպի «Նապոլիի» հետ։
Չավիի գործող պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:
Վերջին շաբաթների ընթացքում մամուլում ակտիվորեն քննարկվում էին լուրերն այն մասին, որ իսպանացին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից այս մրցաշրջանում թիմի վատ արդյունքների պատճառով, փոխանցում է ArmSport-ը։