Ժերար Դեպարդիեի մոմե արձանը հանել են թանգարանից
Փարիզի մոմե արձանների «Գրևին» թանգարանից հանել են ֆրանսիական կինոյի աստղ Ժերար Դեպարդիեի արձանը՝ նրա շուրջ սկանդալի ամենաթեժ պահին: Թանգարանի տնօրինությունը պարզաբանել է, որ որոշումը պայմանավորված է Դեպարդիեի արձանի նկատմամբ այցելուների խիստ բացասական վերաբերմունքով և թանգարանի սոցիալական էջերում նրա հասցեին հնչող քննադատությամբ:
Բռնաբարության համար մեղադրվող դերասանը «Ֆրանս-2» հեռուստաալիքով վերջերս հեռարձակված մի ռեպորտաժում կնատյաց արտահայտություններ է արել, կանանց հասցեին վիրավորական խոսքեր ասել:
Ֆրանսիայում քննարկվում է նաև Ժերար Դեպարդիեին Պատվո լեգիոնի շքանշանից զրկելու հնարավորությունը: