Իսլանդիայում հրաբուխ է ժայթքել (տեսանյութ)
Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզու վրա հրաբուխ է ժայթքել, որին նախորդել են մի շարք երկրաշարժեր։ Գրինդավիկ քաղաքից ավելի վաղ 4000 մարդ է տարհանվել, հաղորդում է BBC-ին։
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկին հարող շրջանում հոկտեմբերի վերջից բարձրացել էր սեյսմիկ ակտիվության մակարդակը։ Օդերևութաբանական ծառայության հաղորդմամբ՝ ժայթքումը տեղի է ունեցել Գրինդավիկ քաղաքից 4 կմ հեռավորության վրա․ սեյսմիկ ակտիվությունը շարժվում է քաղաքի ուղղությամբ։
Հրաբխի ճեղքի երկարությունը մոտավորապես 3,5 կմ է, իսկ լավան ժայթքում է 100-200 խորանարդ մետր/վայրկյան արագությամբ։
Հրաբուխը երևում է մայրաքաղաք Ռեյկյավիկից, որը գտնվում է Գրինդավիկից մոտ 42 կմ հեռավորության վրա։