«Ժողովուրդ». Նարեկ Մալյանն ազատ կարձակվի՞
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական շրջանակներում ահագնացել են խոսակցություններն առ այն, որ դեկտեմբերի 22-ին Վերաքննիչ դատարանն ազատ է արձակելու շուրջ երեք ամիս կալանքի տակ պահվող Նարեկ Մալյանին:
Իշխանությունները ցանկանում են 2024-ը դիմավորել հնարավորինս քիչ թվով քաղբանտարկյալների առկայությամբ, քանզի արեւտմյան կառույցները գնալով դժգոհում են, որ չեն կարող երկար «աչք փակել» Հայաստանում քաղբանտարկյալների գոյության փաստի վրա: Մեզ մնում է հետեւել իրադարձություններին՝ արձանագրելու, թե կուլիսային խոսակցությունները ինչ դրսեւորումներ կունենան իրականության մեջ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։