Քրեակատարողական ծառայությունը պետ ունի
ՀՀ վարչապետի՝ 2023թ․ դեկտեմբերի 18-ի հրամանով Ամբակում Սեյրանի Գրիգորյանը նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։
Ծնվել է 1978թ. սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքում:
1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2000-2005թթ. ԼՂՀ Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ:
2005-2007թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ:
2007-2009թթ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, այնուհետև՝ ավագ դատախազ:
2009-2013թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ:
2013-2014թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության մարդկանց առևտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ:
2014-2017թթ. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ:
2017-2018թթ. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ:
2018-2021թթ. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ:
ՀՀ արդարադատության նախարարի՝ 2021թ. հոկտեմբերի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ:
ՀՀ արդարադատության նախարարի՝ 2023թ. ապրիլի 04-ի հրամանով ազատվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից:
ՀՀ արդարադատության նախարարի՝ 2023թ. մայիսի 26-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ:
ՀՀ վարչապետի՝ 2023թ․ դեկտեմբերի 18-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։
Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար համապատասխան հրամաններով պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում՝
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով՝ «Անձնվիրություն և անվեհերություն», «Վաստակի համար», «Հավատարմության համար» մեդալներով, «Պատվավոր քննիչ» բարձրագույն գերատեսչական կրծքանշանով:
ՀՀ ԱՆ ՔԿԾ պետի հրամանով՝ «Օրինականության ամրապնդման համար» մեդալով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր: