Պուտինը նախագահի թեկնածության փաստաթղթերը անձամբ է տարել, ներկայացրել ԿԸՀ
Պուտինն ինքը այսօր եկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով և դարձել առաջին թեկնածուն, ով փաստաթղթեր է ներկայացրել պետության ղեկավարի պաշտոնի համար։
Նշենք, որ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը միաձայն պաշտպանել է Պուտինի թեկնածությունը նախագահի պաշտոնում, սակայն Պուտինն առաջադրվել է պետության ղեկավարի պաշտոնի համար ոչ թե որպես կուսակցական, այլ որպես անկախ թեկնածու։
ՌԴ նախագահական ընտրությունները կանցկացվեն հաջորդ տարվա մարտի 15-ից 17-ը։