Ինչ է նշանակում հեռախոս չվերցնել, քաղաքացիներին չպատասխանել. Սուքիասյանը՝ Երևանի փոխքաղաքապետին (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձավ փողոցների լուսավորման հարցին։
«Ո՞վ է պատասխան տալու, երբ դա դանդաղ է գնում լուսավորման հարցը և մենք տնտեսում չենք անում, ավելորդ գումար ենք վճարում․ սա շատ կարևոր հարց է։ Մեկ օր շուտ մնացած փողոցների լեդերը փոխեք, հետո՝ սյուները։
Կարելի է մրցույթ կազմակերպել։ Հաղթող կազմակերպությունները լեդերը տեղադրեն, հետո սյուները, մալուխները կանցկացնեն գետնի տակ, դրանից հետո թող լեդերը տեղափոխեն մյուս սյուների վրա։ Նկատի ունեցեք, թե 28 փողոցում ինչքան տնտեսում կլինի, որովհետև Երևան քաղաքի բնակիչներ են վճարում»։
Սուքիասյանը անդրադարձավ նաև շենքերի գեղեցկացմանը։
«Մարդիկ կան՝ ուզում են ներդրում անել, չգիտեն ում հետ խոսեն, ոչ մեկ հեռախոս չի վերցնում։ Մեր քաղաքի բնակիչները պետք է իմանան, որ ցանկացած պահի քաղաքում աշխատող բոլոր պետական պաշտոնյաները ծառայողներ են։ Նրանք պետք է շատ արագ պատասխանեն, շատ դեպքերում ես քայլում են քաղաքում և մարդիկ ինձ մոտենում են ասում են որ մեզ համար խնդիրներ ու դժվարություն են ստեղծված։ Դուք՝ որպես փոխքաղաքապետ, դարձրեք սա Ձեզ համար թիվ մեկ խնդիրը։
Ի՞նչ է նշանակում է հեռախոս չպատասխանել, սա շատ կարևոր խնդիր է, որովհետև մարդը պատասխան չունի, նա անհանգիստ է և տարբեր բաներ է մտածում։ Ի՞նչ խնդիր ունենք մենք քաղաքացիներին չպատասխանելը»,- շեշտեց Սուքիասյանը։