«Ռուսական կողմն էլ ընդունել է, որ խախտումներ են եղել». ԲՏԱ նախարար
Հայաստանի ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ հանդիպմանն անդրադարձել են հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներում եղած խախտումներին․ «Նույնիսկ կարիք չի եղել փաստեր ներկայացնելու, մենք ընդամենն ասել ենք, որ խախտումներ են եղել, եկեք դետալային չքննարկենք, և ընդունվել է, որ խախտումներ եղել են»,- ասել է նա՝ հավելելով, որ բանակցային պրոցեսի մասին այլ մանրամասներ չի հայտնի։
Ըստ նրա՝ կոնսուլտացիաների արդյունքում ստորագրվել է փաստաթուղթ, որի մեջ արձանագրված է այդ ամենը։
Նախարարը նաև ասել է, որ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարց չի քննարկվել, քանի որ դա սխալ կլիներ. «Կոնսուլտացիայի ընթացքից էին կախված մեր հետագա հարաբերությունները։ Եթե մեր գործընկերները նշում են, որ քայլեր կձեռնարկեն, որ ապահովեն համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանումը, մենք էլ ակնկալում ենք, որ նման հաղորդումներ եթեր չեն հեռարձակվի»։