Հորդորում ենք դեկտեմբերի 19-ին և դրան հաջորդող օրերին հետևել անվտանգության տարրական կանոններին. Քաղաքապետարան
Չնայած Երևանի քաղաքապետարանի և աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունների կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումներին, հնարավոր դժբախտ պատահարներից խուսափելու համար հորդորում և պահանջում ենք հետևել անվտանգության տարրական կանոններին՝ մասնավորապես քաղաքի ամանորյա լուսավորության միացման օրը՝ դեկտեմբերի 19-ին և դրան հաջորդող օրերին, ձեռք չտալ էլեկտրականությանը միացված տոնական ձևավորման ու լուսավորության սարքավորումներին և դեկորներին:
Այս մասին հայտնում են Երևանի Քաղաքապետարանից:
Միաժամանակ հրավիրում ենք բոլորին այցելել մայրաքաղաքի կենտրոնում և վարչական շրջաններում ձևավորված տեսար