Հայաստանում ալյումինե ռադիատորների գործարան է բացվելու․ Քերոբյան
Հունվարին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների գործարան։
Այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Նախկինում չի եղել, սա բարձր տեխնոլոգիական արտադրություն է»,- ասաց նա։
Քերոբյանն ընդգծեց, որ գործարանում ռադիատորների արտադրությունն իրականացվելու է զրոյից։