Ինչո՞ւ է Արա Մարտիրոսյանի դուստրը լաց եղել հոր ելույթի ժամանակ
«Հրապարակ»
Օրեր առաջ կյանքից անժամանակ հեռացավ սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը: Երգիչը մի քանի անգամ սրտի վիրահատություն էր տարել: Նոյեմբերի 5-ին նա հայտնեց, որ մահացել է մայրը: Հարազատների պնդմամբ՝ Արան շատ ծանր է տարել մոր մահը: Եվ ահա, մայրիկի մահից ընդամենը 40 օր անց մահացավ: Սրտի կանգ գրանցվեց սիրված երգչի մոտ։
Շոուբիզնեսի ներկայացուցիչները խոսում են Արայի` լավ մարդ լինելու, ջերմության և երգարվեստում իր կարևոր տեղը ունենալու մասին:
Երգիչ Արա Մարտիրոսյանն այն հայտնիներից է, ով քիչ է խոսել իր անձնականի, ընտանիքի մասին: Արան 2 երեխա ունի` 21 ամյա դուստր և 18-ամյա որդի: Նա իր կյանքի ձեռքբերումների մասին խոսելիս` մշտապես առանձնացրել է ընտանիքն ու երեխաները, ինչպես նաև երգարվեստում իր գրանցած հաջողությունները:
Տարիներ առաջ, երբ Արան Հայաստանում ելույթ է ունեցել, հանդիսատեսի շարքում նստած է եղել նաև երգչի դուստրը` Վիվիենը, ով հուզվել է հայրիկի ելույթի ժամանակ: Ինչպես երգիչն է նշել` դա առաջին անգամն է եղել, երբ աղջիկն այդպես արձագանքի իր հոր երգելուն: