Երևանի մարզադպրոցներում աշխատանքի է անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 11 մարզիչ. Մակվեցյան
«Երևան համայնքի մարզական կազմակերպություններում աշխատանքի են անցել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրանակիցներից 11 մարզիչներ, իսկ 200 ավելի արցախցի երեխաներ իրենց մարզումներն են անցկացնում մեր մարզադպրոցներում»:
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Քաղաքապետարանի Սպորտի և երիտասարդության վարչության պետ Արսեն Մակվեցյանը:
Նա նաև նշեց, որ ըստ կարիքի արցախցի մարզիչներին և մարզիկներին տրամադրվել են մարզահագուստ և մարզագույք. «Նշեմ նաև ԼՂ-ից բռնի տեղահանված 16 ընտանքի մեր աջակցությամբ տեղափոխվել է ՀՀ մարզեր»:
Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ այս տեմպը պետք է պահպանենլ և Երևանի քաղաքապետարանը կշարունակի սպորտային միջոցառումների անցկացումը, սպորտսմենների և մարզիչների խրախուսումները: