Երևան-Սևան ճանապարհի Չարենցավանի հատվածում մեծ թվով հսկայական բարդիներ են հատվել (ֆոտո)
Արդեն մի քանի օր է Shamshyan.com-ը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր ուզում են հասկանալ, թե ում թույլատվությամբ կամ գիտությամբ են Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում մոտ 60-ից ավելի հսկայական բարդիներն ամբողջությամբ կտրվել։
Չարենցավանի արագաչափից մինչև Հրազդան տանող ճանապարհի աջակողմյան և ձախակողմյան հատվածներում կտրվել են բազմաթիվ ծառեր, որոնց մեջ կան նաև այնպիսիները, որոնք փտած են եղել, սակայն անզեն աչքով էլ երևում է, որ մեծ թիվ է կազմում առողջ ծառերի «սպանդ»-ը։