Մինչև Նոր տարի ուժեղացնել սև շուկայում սիգի շրջանառության մասով վերահսկողությունը. Ավինյանի հանձնարարականը
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ավարտին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական տվեց:
«Պետք է խնդրեմ՝ շաբաթվա ընթացքում և մինչև Նոր տարի սիգ ձկնատեսակի որսի արգելքի շրջանակներում մեր ջանքերը մի փոքր ավելի ինտենսիվացնենք, կոորդինացիան ավելի հստակեցնենք:
Ես գիտեմ՝ աշխատանքներ արվում են, բայց կարծում եմ՝ հիմա մի փոքր ավելի մեր ինտենսիվ աշխատանքն էականորեն կազդի, այսպես ասած, սև շուկայում սիգի շրջանառության վրա»,- ասաց Ավինյանը՝ հանձնարարելով այս շաբաթվանից սկսած մի փոքր ավելի աշխատել վարչական շրջանների հետ: