Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով կմեկնի Չինաստան
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը դեկտեմբերի 19-20-ին աշխատանքային այցով կմեկնի Չինաստան։
Ինչպես տեղեկացրել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, Միշուստինը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եւ բանակցություններ կվարի Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։
Նախատեսվում է քննարկել ռուս-չինական համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության զարգացումը։ Հատուկ ուշադրություն կդարձվի առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը եւ խոշոր համատեղ նախագծերի իրականացմանը տարբեր ոլորտներում, նշել են կառավարությունում։ Նախատեսվում են նաեւ Համատեղ հայտարարության ընդունում եւ ռուս-չինական մի շարք փաստաթղթերի ստորագրում։