Այս չորս նպատակները առաջնահերթ պետք է ներառվեն Հայաստանիև համայն հայության միասնական օրակարգում. Ճշմարիտյան
Որպեսզի Հայաստանը, որպես պետություն՝ չկորցնի իր էությունը, իսկ հայ ազգն՝ իր ինքնությունը, ի թիվս այլ խնդիրների՝ ներքոհիշյալ նպատակները առաջնահերթ պետք է ներառվեն Հայաստանի ժողովրդի և համայն հայության միասնական օրակարգում: Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն ու թվարկել դրանք.
Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումը, դատապարտումը, և լիարժեք փոխհատուցումը։
Թուրքադրբեջանական միության կողմից 1988 թվականից մինչ օրս մարդկության դեմ գործած և պատերազմական բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ Ադրբեջանում ապրող հայերի (հատկապես՝ Բաքվի և Սումգայիթի) և Արցախի Հանրապետության քաղաքացիների ցեղասպանության, բռնի տեղահանման միջազգայնորեն ճանաչումը, դատապարտումն ու փոխհատուցումը։
Արցախի Հանրապետությունից ու Հայաստանի Հանրապետությունից բռնազավթված տարածքների վերադարձն ու պատճառած վնասների լիարժեք փոխհատուցումը։
Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն ու Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչումը։
Իսկ մինչ այդ. նրա համոզմամբ, Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը, նրանց գերեվարման ու խոշտանգման փաստերի միջազգայնորեն ճանաչումը, դատապարտումն ու փոխհատուցումը։