Սեդան բախվել է Բայդենի ավտոշարասյանը կցված Գաղտնի ծառայության մեքենային
Գաղտնի ծառայության մեքենան, որը կցված էր նախագահ Ջո Բայդենի ավտոշարասյունին, բախվել է մեկ այլ ավտոմեքենայի։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բայդենը բացում էր իր նախընտրական շտաբը Դելավերում:
Բայդենից մոտ 40 մետր հեռավորության վրա գտնվող մերձակա խաչմերուկում սեդանի բախման հետևանքով առաջացած ուժեղ պայթյունից հետո անվտանգության աշխատակիցները նախագահին նստեցրել են սպասող մեքենան, և նրան հեռացրել Ուիլմինգթոնի կենտրոնում գտնվող շենքից:
«Ե՛վ նախագահը, և՛ առաջին տիկինը լավ են», - ասել է Սպիտակ տան պաշտոնյան AFP-ի թղթակցին, ով ականատես է եղել միջադեպին:
«Այսօր, մոտավորապես ժամը 20:09-ին (0109 GMT), Ուիլմինգթոնում նախագահական ավտոշարասյունը հսկող Գաղտնի ծառայության մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի», - ասել է Գաղտնի ծառայության հատուկ գործակալ Սթիվ Քոպեկը:
Նախագահական փուլի լրագրողները հավաքվել էին նախընտրական գրասենյակի մոտ գտնվող մայթին, որտեղ նախագահը և առաջին տիկին Ջիլ Բայդենը ընթրում էին անձնակազմի հետ, և հազիվ էին ավարտել Բայդենին հարցեր տալը, երբ լսել են պայթյունի ձայնը:
Գործակալները գործի են անցել՝ նակյուն քշելով Դելավերի պետհամարանիշներով արծաթագույն մեքենան և ատրճանակները ուղղելով դեպի վարորդը, որը բարձրացրել է ձեռքերը:
Բայդենը ապահով ժամանել է իր տուն՝ առանց այլ միջադեպերի։