Իրանի ԻՀՊԿ-ի հրամանատար. ԱՄՆ-ն և Իսրայելը ավելի շատ մեխեր են խփում իրենց դագաղներին
Վերահաստատելով Իրանի շարունակական աջակցությունը Պաղեստինին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը գործնականում ավելի շատ մեխեր են խփում իրենց դագաղներին՝ քաոսի վերածելով Գազայի հատվածը, հաղորդում է Tasnim-ը:
Նա զգուշացրել է Իսրայելի ռեժիմին, որ Գազայի հիվանդանոցները մարտադաշտի վերածելը ձեռքբերում չէ, այլ հանցագործություն։
ԻՀՊԿ-ի հրամանատարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը, ի վերջո, պարտվելու են Գազայի դեմ պատերազմում։
«Շեշտելով ամբողջ տարածաշրջանում Միացյալ Նահանգների նկատմամբ աճող ատելությունը՝ գեներալ-մայոր Սալամին ասել է, որ ամերիկացի պաշտոնյաները չեն համարձակվում այցելել մուսուլմական երկրներ»,- նշում է իրանական լրատվամիջոցը։
ԱՄՆ-ը կրկնում է վերջին 45 տարվա սխալները և սխալմամբ կարծում է, որ կարող է հաղթանակների հասնել օկուպացիայի միջոցով, ասել է ԻՀՊԿ-ի ղեկավարը։
«ԱՄՆ-ն, Իսրայելը և նրանց դաշնակիցները կրկնում են անցյալի դառը փորձը», - նշել է Սալամին:
Ամերիկացիները ճամպրուկներն են հավաքում տարածաշրջանից հեռանալու համար, հավելել է նա։