Արաբկիրում կասեցվել է սիգի վաճառքը (լուսանկարներ)
Երևանի Արաբկիր վարչական շրջանում կասեցրել են թաց սիգ տեսակի ձկան, ինչպես նաև բացօթյա ապօրինի առևտրի դեպքեր։
Այս մասին գրված է Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան կայքում։
«Սևանա լճում 2023թ. նոյեմբերի 25-ից մինչև 2024թ. հունվարի 24-ը սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների շրջանակներում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի և պարեկային ծառայության աշխատակիցները սույն թվականի դեկտեմբերի 17-ին համատեղ իրականացրել են թաց սիգ տեսակի ձկան ապօրինի վաճառքի, ինչպես նաև բացօթյա ապօրինի առևտրի դեմ կանխարգելման աշխատանքներ», ասված է հայտարարության մեջ։