Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր ուղեղի արծաթյա քանդակը (տեսանյութ)
![](/timthumb.php?src=disc/17-12-23/0ff1a59880c75070c79fb896fd001fff.jpg&w=450)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Սուրբ Ծննդի կապակցությամբ ստացած արտասովոր նվերը: Նա ինստագրամյան էջում հրապարակել է կարճ տեսանյութեր՝ նվերը ցույց տալով հետևորդներին:
Խոսքը Քարդաշյանի ուղեղի արծաթյա քանդակի մասին է, որը 43-ամյա աստղին նվիրել է ամերիկյան դիագնոստիկ կենտրոններից մեկը:
«Սա այնքան զիլ է։ Prenuvo-ի աշխատակազմն ինձ նվիրել է ուղեղիս քանդակը: Սա նման է իմ իրական ուղեղին», - ասել է Քարդաշյանը՝ մանրամասնելով, որ այն արծաթից է։
Նա նաև հավելել է, որ այդ կենտրոնում ամբողջական զննում է անցել: