Գերմանայի մաքսային ծառայությունը կարող է առգրավել Ռուսաստանից երկիր ուղարկվող սուրբծննդյան նվերները
Գերմանիայի մաքսային ծառայությունը զգուշացրել է, որ, պատժամիջոցների ռեժիմին համապատասխանելու անհրաժեշտության պատճառով, կարող է բռնագրավել ամանորյա նվերները, որոնք երկիր են մտնում Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է գերմանական գերատեսչության կայքը։
Այսպիսով, մաքսային ծառայությունն արգելել է Ռուսաստանից երկիր ներմուծել պատժամիջոցների ենթակա իրեր և նյութեր։ Օրինակ՝ թղթերը, որոնք կարող են օգտագործվել նվերների փաթեթավորման մեջ, չեն կարող տեղափոխվել Գերմանիա։ Ցուցակում են նաև փայտը և փայտից պատրաստված իրերը, քարերն ու թանկարժեք մետաղները, ծխախոտը, պլաստմասսան և քիմիական արտադրանքները, այդ թվում՝ կոսմետիկան: Նույնիսկ գրքերը կամ խաղալիքները կարող են արգելվել տեղափոխել Գերմանիա, քանի որ դրանք պարունակում են արգելված բաղադրիչներ:
Միաժամանակ, մաքսային ծառայությունում նշել են, որ բացառություններ չեն ենթադրվում։ Այսինքն՝ այն ապրանքները, որոնք ենթակա են պատժամիջոցների, կառգրավվեն: