Գերիների վերադարձով ուրախացող քանի՞ ընդդիմադիր տեսաք. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է.
2020 թվականի պատերազմից հետո ընդդիմադիրներն իրար հերթ չտալով մեղադրում էին իշխանությանը գերիների հարցում, թե իշխանությունը չի զբաղվում գերիների վերադարձի հարցով, արդեն խաչ է քաշել գերիների վրա ․․․
Օրեր առաջ 32 զինծառայող ազատվեց գերությունից ու վերադարձավ հայրենիք։
Գերիներին դիմավորող քանի՞ ընդդիմադիր պատգամավոր տեսաք, քանի՞ ընդդիմադիր գործիչ տեսաք։
Գերիների վերադարձով ուրախացող քանի՞ ընդդիմադիր տեսաք։
Վերադառնալուց հետո գերիներին այցելած քանի՞ ընդդիմադիր գործիչ տեսաք։
Գերիների հարցը փրկիչ ձևացող ընդդիմադիրների համար եղել է, կա և կմնա զուտ շահարկման առարկա։ Ընդդիմությունը շահարկում էր գերիների հարցը զուտ իշխանությանը մեղադրելու համար, գերիների ճակատագիրը վերջիններիս հետաքրքիր չէր։