Առնվազն 13 մարդ է զոհվել Արգենտինայում ուժեղ էլեկտրական փոթորկի հետևանքով
Առնվազն 13 մարդ է զոհվել Արգենտինայում ուժեղ էլեկտրական փոթորկի հետևանքով, որը պատուհասել է հարավամերիկյան երկրի Ատլանտյան օվկիանոսի ափին, շաբաթ օրը հայտարարել է տեղի Բաիա Բլանկա քաղաքի քաղաքապետ Ֆեդերիկո Սուսբյելեսը, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ փոթորիկը առաջացրել է 150 կմ/ժ արագությունը գերազանցող քամու ավերիչ պոռթկումներ։
Քաղաքը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, գտնվում է Արգենտինայի հացահատիկ արտադրող ամենամեծ շրջաններից մեկի՝ Բուենոս Այրես նահանգի հարավում:
Երկրի նախագահ Խավիեր Միլեյի գրասենյակը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և տեղի բնակիչներին խորհուրդ է տվել մինչև կիրակի առավոտ մնալ տներում։