Ցուկերբերգը Հավայան կղզիներում խաչերի տեսքով 270 միլիոն դոլար արժողությամբ հսկայական բունկեր է կառուցում․ ՖՈՏՈ
![](/timthumb.php?src=disc/17-12-23/3ad1964f9850910dde28098178c388dc.jpg&w=450)
Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը Հավայան կղզիներում 270 միլիոն դոլար արժողությամբ համալիր է կառուցում՝ բունկերով։
Նշվում է, որ Կոլաու ռանչոյում խաչերի տեսքով երկու առանձնատուն է կառուցվում, որոնք միացված են ստորգետնյա թունելով։ Յուրաքանչյուրի առանձնատնից հնարավորություն է ընձեռնվում մուտք գործել 500 քառակուսի մետր մակերեսով ռումբերի ապաստարան և գաղտնի դռների հետևում գտնվող գրադարան: Համալիրը կունենա սեփական ջրամատակարարում և էներգիայի վերականգնվող աղբյուրներ։