Անվտանգության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ
Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ և կայուն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է այդ նպատակով գործադրվող անկեղծ ջանքերին և ցանկանում է, որ հնարավորինս շուտ դրական արդյունքի հասնեն։ «Մենք գոհ ենք երկու երկրների միջև վստահության բարձրացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու վերջին որոշումից»: