Իրաքում գտնվող խմբավորումները հայտարարել են Սիրիայում ամերիկյան բազայի վրա հարձակման մասին
«Իրաքի իսլամական դիմադրություն» խմբավորումը, որը ներառում է շիա աշխարհազորայիններ, հայտարարել է, որ անօդաչու սարքով հարձակում է իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքա նահանգի Ալ-Մալիքիա ամերիկյան բազայի վրա:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրները հայտնել էին, որ շաբաթ օրը Սիրիայում ամերիկյան երկու բազաներ հրթիռակոծության են ենթարկվել։
«Իրաքի Իսլամական դիմադրության մարտիկները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Սիրիայի Ալ-Հասաքա նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Մալիքիա բազայի վրա և հասել ուղիղ հարվածի», – ասվում է խմբավորման հայտարարության մեջ:
Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտարարել էր, որ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի թիրախների վրա հարձակումների թիվը հասել է 89-ի։
ԱՄՆ զինուժը վերահսկում է Սիրիայի արևելյան և հյուսիս-արևելյան տարածքները Դեյր-էզ-Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են Սիրիայի ամենամեծ նավթի և գազի հանքերը, տեղեկացնում է shantnews.am-ը։