Անհրաժեշտության դեպքում Մխիթարյանը կարող է լինել թիմի 5-րդ հարձակվողը․ Ինտերի մարզական տնօրեն
«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուսիլիոն պատասխանել է այն հարցին, թե արդյոք միլանյան ակումբը նախատեսում է ուժեղացնել հարձակման գիծը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Մենք բացարձակապես գոհ ենք մեր հարձակվողներից, չորս հարձակվող ունենք: Մենք մեր թիմում ունենք նաև այնպիսի ուժեղ խաղացող, ինչպիսին Մխիթարյանն է, ով իր կարիերայի ընթացքում հաճախ է հանդես եկել հարձակվողի դիրքում։ Անհրաժեշտության դեպքում նա հասանելի կլինի հինգերորդ հարձակվողի դիրքում»,- Աուսիլիոյի խոսքերն է մեջբերում Inter Xtra-ն։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Ռոմայից»: