Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի Ս․Երրորդություն եկեղեցու հիմնադրման 95-ամյակի միջոցառմանը
Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի Տորոնտո քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրման 95-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։
Շնորհավորելով ներկաներին՝ դեսպանն ընդգծել է Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու ունեցած կարևոր դերը կանադահայ համայնքին հոգևոր սնունդից զատ հայրենիքի և պետականության գաղափարով սնելու գործում։
Դեսպան Հարությունյանը ներկա է գտնվել եկեղեցում կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հանդիսապետությամբ ծխի հիմնադրման 95-ամյակի առթիվ մատուցված Պատարագի արարողությանը։