Վլադիմիր Պուտինի՝ 1990-ականների այցեքարտը աճուրդի կհանվի Սանկտ-Պետերբուրգում
Սանկտ-Պետերբուրգում աճուրդի է հանվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցեքարտը՝ տպագրված 1990-ականներին, երբ նա Ժողովրդական պատգամավորների Լենինգրադի քաղաքային խորհրդում էր աշխատում։
Այցեքարտի վրայի աշխատանքային հեռախոսահամարները Պուտինն է իր ձեռքով գրել՝ 1990-ականներին, այցեքարտի վրա նշված է նաև նրա այն ժամանակվա պաշտոնը՝ Ժողովրդական պատգամավորների Լենինգրադի քաղաքային խորհրդի ղեկավարի միջազգային կապերի գծով խորհրդական։
Այցեքարտի աճուրդը դեկտեմբերի 24-ին է տեղի ունենալու։
Սա առաջին դեպքը չէ, երբ Պուտինի այցեքարտերը վաճառքի են հանվում աճուրդում։ 2019 թվականին պրոֆիլային ինտերնետ-հարթակներից մեկում 2 միլիոն ռուբլի մեկնարկային գնով վաճառքի էր հանվել մեկ այլ այցեքարտ, որը Պուտինն օգտագործում էր, երբ Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր։ Նա այդ պաշտոնում է եղել 1991-96 թվականներին։ Ավելի վաղ էլ 950 000 ռուբլով վաճառքի էր հանվել նույն ժամանակաշրջանի մեկ այցեքարտ։