Որպես անհետ կորած որոնվող 69-ամյա տղամարդը հայտնաբերվել է
Դեկտեմբերի 13-ին հաղորդվել էր 1954 թ. ծնված Մերուժան Նազարյանի անհետ կորելու մասին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել և վերադարձել է դստեր տուն։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: