Գյումրիում ՔՊ-ն քաղաքական ժողով է անցկացրել․ Վահագն Ալեքսանյանն ու Արարատ Միրզոյանը հանդես են եկել զեկույցներով, Փաշինյանը՝ ելույթով
ՔՊ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
«Դեկտեմբերի 16-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ քաղաքական ժողովը:
Քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցեր։
Կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։
Կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով»։