Բայրամովը և ԱՄՆ դեսպանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբիի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները»,-նշված է հաղորդագրության մեջ։
Բայրամովն ընդգծել է՝ Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում: