Լևոն Քոչարյանը հանդիպել է Էջմիածնի բնակիչների հետ, մարզային հանդիպումները շարունակվելու են
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հանդիպել է «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամների և քաղաքի բնակիչների հետ։
«Այսօր հանդիպում ունեցա «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամների և Վաղարշապատի բնակիչների հետ: Խոսել ենք երկրում առկա սոցիալական, իրավական և անվտանգային խնդիրների մասին, արծարծվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են պայքարի նոր մեթոդներին, սխալների շտկմանը և այլն: Կարծում եմ, որ այսպիսի շփումները առաջնահերթային նշանակություն ունեն, քանի որ նման հանդիպումների ընթացքում է հնարավոր լինում «առաջին ձեռքից» իմանալ մարդկանց խնդիրների, պահանջների և սպասելիքների մասին: Առաջիկայում նման ֆորմատով հանդիպումները մարզային բնակչության հետ կլինեն շարունակական»,- սոցցանցի իր էջում գրել է պատգամավորը։